Մատչելիության հղումներ

Ընդհարում ցուցարարների և ոստիկանների միջև․ ոստիկանությունը փշալարով փակեց ցուցարարների ճանապարհը դեպի ԱԺ


Ազգային ժողովի շենքի մատույցներում տեղի ունեցավ ընդհարում ցուցարարների և ոստիկանների միջև:

Ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր մուտք գործել ԱԺ շենք, ոստիկանները համաձայնեցին թույլ տալ միայն նրա և մյուս երեք պատգամավորների մուտքը: Փաշինյանը հայտարարեց, որ իրեն պայմաններ չպետք է թելադրեն, ապա ասաց, որ ցանկանում է որպես պատգամավոր ընդունել իր մոտ ընդունելության եկած քաղաքացիներին՝ ցուցարարներին: Ապա նա փորձեց արգելափակոցի վրայով անցնել դեպի ոստիկանության պատնեշը: Ոստիկանները խոչընդոտեցին նրան և նրան հետևող ցուցարարներին, ինչին հաջորդեց քաշքշուկ, որից հետո էլ ոստիկանները փշալարերով փակեցին դեպի ԱԺ ճանապարհը:

Ոստիկանությունը նաև հատուկ միջոցներ օգտագործեց, ըստ երևույթին՝ ձայնային նռնակներ:

Կան տուժածներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG