Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը` "Роскомнадзор"-ը, այսօր հրահանգել է ինտերնետ կապ ապահովող բոլոր ընկերություններին արգելափակել հաղորդագրությունների փոխանակման Telegram հավելվածը:
Այսպիսով գերատեսչությունը պրովայդերներից պահանջել է կատարել մոսկովյան դատարանի անցած շաբաթ կայացրած վճիռը:
"Роскомнадзор"-ը պնդում է, որ հավելվածն օգտագործվում է ահաբեկչական կառույցների կողմից` անօրինական գործունեությունը համակարգելու նպատակով: