Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ «իրավախախտումներ պարունակող գործողություններից»


Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են և իրենց դրսևորման պարագայում առերևույթ իրավախախտման հատկանիշներ են պարունակելու՝ առաջացնելով օրենքով սահմանված պատասխանատվություն», հայտարարում է Հայաստանի ոստիկանությունը:

«Այդ գործողությունների որոշ մասը, բացի այն, որ էական վնաս են հասցնելու մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի, դրանից բխող այլ իրավունքներին, կազմակերպությունների բնականոն գործունեությանը, առանձին դեպքերում իրական սպառնալիք են պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության համար», - պնդում է Ոստիկանությունը՝ կոչ անելով «զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների օրինական շահերը»:

Հիշեցնենք՝ կիրակի երեկոյան Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր, որով նախատեսում էր, մասնավորապես, այսօր առավոտյան ժամը 8։15-ից արգելափակել Երևանի փողոցները, կամուրջները, մետրոպոլիտենը:

Այս պահին ցուցարարների կողմից արգելափակված են մայրաքաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG