Մատչելիության հղումներ

Փաշինյանը ուղերձով հանդես եկավ Հանրային ռադիոյի ստուդիայից, ապա ցուցարարները լքեցին ռադիոյի շենքը


Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի ստուդիայում, 14-ը ապրիլի, 2018թ.
Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի ստուդիայում, 14-ը ապրիլի, 2018թ.

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին գլխավորող Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես եկավ Հանրային ռադիոյի ստուդիայից:

Հանրային ռադիոյի ուղիղ եթեր տրամադրելու՝ Փաշինյանի պահանջը չկատարվեց, ավելին՝ շենքը հոսանքազրկվեց, և ընդդիմադիր գործիչը ուղերձով հանդես եկավ ներկա լրատվամիջոցների տեսախցիկների և միկրոֆոնների առջև:

Ուղերձում ներկայանալով որպես Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հանրային ռադիոյի շենք ցուցարարների մուտք գործելը բողոքի նշան էր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանությունը «սպասարկող» լրատվամիջոցների գործելակերպի:

Նա վերստին կոչ արեց բոլորին՝ երեկոյան հավաքվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում և մասնակցել բողոքի ակցիաներին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման:

Ուղերձից հետո ցուցարարները՝ Փաշինյանի գլխավորությամբ, լքեցին Հանրային ռադիոյի շենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG