Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ցուցարարների պլաններում «որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել»


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորում արդեն իսկ տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, վերջինիս իշխավարման դեմ պայքարող ցուցարարների պլաններում փոփոխություն է տեղի ունեցել։

«Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, մենք կես ժամվա ընթացքում կսկսենք։ Քննարկենք նոր իրավիճակը, որից հետո կսկսենք մեր հավաքը», ֊ դիմելով ցուցարարներին՝ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ ֊ «Պլաններում որոշակի փոփոխություններ կլինեն, որոնց մասին կտեղեկացնենք»։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Փաշինյանը հայտարարել էր, որ 14:00֊ին հանրահավաք են հրավիրում Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որը արգելափակել էին երեկ երեկոյան՝ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո։ Բացի այդ, քանի որ ցուցարարները տեղեկատվություն ունեին այն մասին, որ ՀՀԿ խորհրդի նիստը որոշվել է անցկացնել այսօր երեկոյան՝ Ծաղկաձորում, Փաշինյանը կոչ էր արել 16:30 ավտոերթ սկսել դեպի Ծաղկաձոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG