Մատչելիության հղումներ

ՌԴ և Ֆրանսիայի նախագահները հեռախոսով քննարկել են սիրիական ճգնաժամը


Արխիվ
Արխիվ

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում: «Ռոյթերզի» փոխանցմամբ՝ Էմանյուել Մակրոնն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը վետո է դրել սիրիական Դումա քաղաքում հնարավոր քիմիական հարձակումը հետաքննելու մասին՝ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի վրա:

Ֆրանսիայի նախագահը, միևնույն ժամանակ, հայտարարել է, թե մտադիր է շարունակել Կրեմլի հետ սերտ համագործակցությունը «Սիրիայում խաղաղությունն ու կայունությունը վերականգելու» նպատակով: Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում կարևորել է «օբյեկտիվ և մանրակրկիտ հետաքննության անցկացումը», իսկ մինչ այդ, Պուտիինի խոսքով՝ «նպատակահարմար է խուսափել ինչ-որ մեկի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց»:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի աղմկահարույց հայտարարությունից մեկ օր անց: Մակրոնը, հիշեցնենք, նախօրեին պնդել էր, թե Փարիզն ապացույցներ ունի առ այն, որ Դումայում քիմիական հարձակման մեղավորը Ասադի բանակն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG