Մատչելիության հղումներ

Դատարանը վճռեց Ռուսաստանի տարածքում արգելափակել Telegram-ը


Դատարանը «Ռոսկոմնադզոր»-ի պահանջով վճռեց Ռուսաստանի տարածքում արգելափակել հաղորդագրությունների Telegram հավելվածը:

Ռուսաստանի տեղեկատվական դաշտը վերահսկող պետական մարմինը պահանջում էր անհապաղ արգելափակել հավելվածը՝ պնդելով, թե Telegram-ը կարող է տեղեկություններ պարունակել, որոնք օգտագործում են ահաբեկչական կազմակերպությունները:

Telegram-ի ներկայացուցիչը դատարան չի եկել: Հավելվածի հեղինակ Պավել Դուրովը երեկ արգելել է իր փաստաբաններին մասնակցել դատական նիստերին: Միևնույն ժամանակ, պաշտպանական կողմը դատարանին խնդրել է հետաձգել լսումները, սակայն խնդրանքը մերժվել է:

Ընկերությունն ավելի վաղ հրաժարվել էր Անվտանգության դաշնային ծառայությանը տրամադրել բաժանորդների տվյալների բազա մտնելու կոդերը, որոնցով հատուկ ծառայությունները կարող են հետևել օգտատերերի հաղորդագրություններին:

Ռուսական համացանցի պատմության ընթացքում թերևս ամենալուրջ այս արգելափակումը ավելի է խորացրել մտահոգությունները, որ ռուսաստանան իշխանությունները մտադիր են խստացնել վերահսկողությունը նաև վիրտուալ տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG