Մատչելիության հղումներ

Գիշերը ադրբեջանցիները կրակ են բացել Բաղանիսի մոտ հայկական բեռնատարի վրա․ ՊՆ խոսնակ


Տավուշի մարզի Բաղանիս գյուղը, արխիվ
Տավուշի մարզի Բաղանիս գյուղը, արխիվ

Կեսգիշերին մոտ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել», - հաղորդում է Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG