Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամը:
Սպիտակ տան հաղորդմամբ՝ երկու առաջնորդները համաձայնել են պահպանել սերտ շփումները իրավիճակի շուրջ:
Հեռախոսազրույցը կայացել է նախագահ Թրամփի՝ երեկ Թվիթերում արած գրառումից հետո, որով Սպիտակ տան ղեկավարը զգուշացրել էր Սիրիայի դաշնակից Ռուսաստանին՝ պատրաստվել մոտալուտ հրթիռային հարձակման:
Ռուս-արևմտյան այս հակասությունների ֆոնին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ընդգծված աջակցություն է ցուցաբերում Կրեմլին և չի միանում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին:
Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո՝ այսօր Էրդողանը հայտարարել է, թե մտադիր չէ հրաժարվել ոչ Միացյալ Նահանգների հետ դաշինքից, ոչ էլ Ռուսաստանի ու Իրանի հետ համագործակցությունից: