Երեկ Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում ձայների 94 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացել է քվեների առնվազն 86 տոկոսը և շարունակելու է ղեկավարել երկիրը։
«Ես շնորհակալ եմ ժողովրդից մեր ձեռքբերումների և հաջողությունների օգտին քվեարկելու համար», - ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանական ընդդիմությունը, հիշեցնենք, այս ընտրությունները բոյկոտում էր։
Իլհամ Ալիևը Ադրբեջանը ղեկավարում է արդեն շուրջ 15 տարի:
Տե՛ս նաև այստեղ