Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում ՌԴ դեսպանը ԱՄՆ-ին կոչ է անում հարվածներ չհասցնել Սիրիային


ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 9-ը ապրիլի, 2018թ․
ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 9-ը ապրիլի, 2018թ․

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան երեկ կոչ է արել Միացյալ Նահանգներին հարված չհասցնել Սիրիային:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ավելի վաղ արգելափակվել են սիրիական Դումա քաղաքի վրա ենթադրաբար քիմիական հարձակումը հետաքննելու թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Ռուսաստանի առաջարկները:

Reuters և ТАСС լրատվական գործակալություններ երեկ հաղորդեցին, որ Համաեվրոպական օդային չվերթների կառավարման գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին զգույշ լինել Արևելյան Միջերկրականի շրջանում՝ «առաջիկա 72 ժամվա ընթացքում Սիրիային հասցվելիք հնարավոր հարվածի պատճառով»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, հայտարարել է, որ Դումայի հարձակումն իրականացնողները «թանկ կվճարեն»: Նա չեղարկել է Հարավային Ամերիկա նախատեսված այցը, որպեսզի կարողանա կենտրոնանալ Սիրիայում տիրող կացության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG