Ադրբեջանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են: Բացի գործող նախագահ 56-ամյա Իլհամ Ալիևից ընտրություններին մասնակցում է ևս 7 թեկնածու:
Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները՝ պնդելով, որ դրանք ապօրինի են և կեղծվելու են:
Այս ընթացքում թե՛ ընդդիմադիրները, թե՛ արևմտյան կառավարությունները և թե՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Ալիևի կառավարությանը անկախ լրատվամիջոցներին, քաղաքական ակտիվիստներին հետապնդելու համար։
Իլհամ Ալիևը Ադրբեջանը ղեկավարում է արդեն շուրջ 15 տարի: