Մատչելիության հղումներ

Վարչապետը կընտրվի ապրիլի 17-ին ժամը 12-ին գումարվող ԱԺ հատուկ նիստում․ Բաբլոյան


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, փոխանցում է խորհրդարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը:

Երեկ ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Ազգային ժողովի խմբակցությունները կարող են յոթնօրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ առաջադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG