Երկուշաբթի երեկոյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ, FBI) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենի` Նյու Յորքում գտնվող գրասենյակում:
Խուզարկությունն իրականացվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հրահանգով, որի ղեկավարած քննչական խումբը հետաքննում է Թրամփի նախընտրական շտաբի հնարավոր կապերը Ռուսաստանի իշխանությունների հետ:
ԱՄՆ նախագահն արդեն իսկ մեկնաբանել է տեղի ունեցածը` անվանելով այն «վհուկների որս»: «Մյուլերի թիմը մարդկանց ամենակողմնապահ խումբն է, որին ես հանդիպել եմ», - ասել է Դոնալդ Թրամփը: