Մատչելիության հղումներ

Թրամփը պատրաստվում է «լուրջ որոշումներ» կայացնել Սիրիայի հարցով, Մոսկվան զգուշացնում է


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես գալիս ռազմական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 9-ը ապրիլի, 2018թ․
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես գալիս ռազմական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 9-ը ապրիլի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնել Դամասկոսի մոտակայքում խաղաղ բնակչության դեմ անցած հանգստյան օրերին ենթադրաբար քիմիական զենքի օգտագործման հետ կապված, մինչդեռ Ռուսաստանը զգուշացրել է, որ նման գործողությունները «ծանր հետևանքներ կունենան»:

ԱՄՆ-ին ծանր հետևանքներ են սպասում Սիրիայի դեմ ուժի կիրառման դեպքում, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Համապատասխան ուղիներով մենք ամերիկյան կողմին արդեն տեղյակ ենք պահել, որ կեղծ ենթադրությունների հիման վրա ուժային գործողությունները Սիրիայի դեմ, որտեղ այդ երկրի օրինական իշխանության խնդրանքով ռուս զինծառայողներ են գտնվում, կարող է հանգեցնել ամենածանր հետևանքների», - ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հարցով նիստի ժամանակ։

Երկուշաբթի ուշ երեկոյան ելույթ ունենալով ԱՄՆ ռազմական ղեկավարների հետ հանդիպմանը՝ Թրամփն ասել է. - «Մենք որոշում ենք կայացնում այն մասին, թե ինչ ենք անելու Դամասկոսի մոտ կատարված սարսափելի հարձակման կապակցությամբ»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի դաշնակիցներ Ռուսաստանն ու Իրանը կարող են որոշակի պատասխանատվություն կրել Դամասկոսի մոտ գտնվող Դումա շրջանում ապրիլի 7-ին տեղի ունեցած հարձակման համար, որի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել:

Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ «24-ից 48 ժամվա ընթացքում» «լուրջ որոշումներ» կկայացնի` ի պատասխան ենթադրյալ քիմիական հարձակման։

Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում, որին ներկա է եղել նաև Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջոն Բոլթոնը, Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կարող է» պատասխանատվություն կրել ապստամբ քաղաքում անմեղ սիրիացիների վրա «նողկալի» հարձակման համար:

Պաշտոնական Մոսկվան կտրականապես հերքում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերի հնարավոր առնչությունը Դումայում տեղի ունեցած հարձակմանը:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG