Մատչելիության հղումներ

Երկու օրից Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն


Իլհամ Ալիև, արխիվ
Իլհամ Ալիև, արխիվ

Երկու օրից՝ ապրիլի 11-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղը, այսպես կոչված, լռության օր է․ քարոզչությունն արգելված է:

Ադրբեջանում համարում են, որ գործող նախագահ Ւլհամ Ալիևի վերընտրությունը կասկածից դուրս է: Այսօր հրապարակվել են տեղական մի կազմակերպության՝ «Rey» հետազոտական կենտրոնի ապրիլի սկզբին իրականացրած հարցումների արդյունքները: Ըստ այդմ՝ հարցվածների 83,5 տոկոսը մտադիր է ձայնը տալ գործող նախագահ Իլհամ Ալիևին:

Հիշեցնենք ՝ նախորդ ընտրություններին Իլհամ Ալիևը ստացել էր ձայների 84 տոկոսը, և հիմա, փաստորեն, ակնկալվում է նույն արդյունքը: Վերոհիշյալ հարցումներով ակնկալվում է նաև ընտրողների բարձր մասնակցություն․ հարցվածների 68 տոկոսը միանշանակորեն պնդել է, որ գնալու է քվեարկության, 10 տոկոսն ասել է, որ ավելի շուտ կմասնակցի, քան ոչ, և միայն հարցվածների 5 տոկսը չի գնա քվեարկության:

Իլհամ Ալիևից բացի առաջադրվել է ևս 7 թեկնածու: Ադրբեջանական ընդդիմությունը բոյոկտել է ընտրությունները: Առաջադրված թեկնածուներն իշխանամետ են համարվում․ նրանք, ըստ ընդդիմադիրների, առաջադրվել են մրցակցության պատրանք ստեղծելու համար: Ըստ հրապարակված հարցումների՝ նրանցից ոչ ոք անգամ 2 տոկոս քվեներ չի ստանա:

Հարցվածների մեծ մասի կարծիքով ապրիլի 11-ի ընտրություններն Ադրբեջանում կլինեն արդար և կարտահայտեն ժողովրդի կամքը: 38 տոկոսը չի բացառել, որ աննշան թերություններ լինեն, բայց դրանք էական ազդեցություն չեն ունենա արդյունքների վրա:

Իլհամ Ալիևը պատրաստվում է 4-րդ անգամ դառնալ երկրի ղեկվար: Ինպես պնդում է ընդդիմությունը՝ իշխանությունը պահելու համար նա իր երկրորդ նախագահության ժամկետից առաջ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց, բայց գնաց ոչ թե խորհրդարանական կառավարում հաստատելու ճանապարհով, այլ պարզապես վերացրեց նախագահական ընտրություններին 2 անգամից ավելի մասնակցության հնարավորությունը բացառող արգելքը:

Ադրբեջանի նախագահական հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային գալիք հոկտեմբերին, բայց Իլհամ Ալիևն անսպասելիորեն որոշեց ընտրությունները վաղաժամկետ անցկացնել՝ ապրիլի 11-ին: Ընդդիմությունը չնդունեց այդ որոշումը և բոյկոտեց ընտրությունները:

Փորձագետները, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարը ընտրությունները վաղաժամկետ անցկացնելը կապել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Էլմար Մամեդյարովը մի քանի անգամ ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցություններն ավելի ակտիվորեն կշարունակվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG