Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին


Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, երկրորդ նախագահն իր շնորհավորական նամակում «քաջ առողջություն և հաջողություն է» մաղթել Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, քանի որ, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, գտնվում է արտերկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG