Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը երդմամբ ստանձնեց ՀՀ նախագահի լիազորությունները


Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ ստանձնեց ՀՀ նախագահի լիազորությունները:

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական», - երդվեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը՝ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնանքի խոսքից և աղոթքից հետո, նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG