Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանին և Իրանին ենթադրաբար Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի կողմից իրականացված «անմիտ քիմիական հարձակման» համար, որի հետևանքով «բազմաթիվ մարդկ մահացան, այդ թվում՝ կանայք և երեխաներ» Սիրիայի Դումա քաղաքում:
«Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատու են կենդանի Ասադին աջակցելու համար: Դա թանկ արժեցավ․․․», - այսօր գրել է Թրամփը Թվիթերում, այն բանից հետո, երբ ընդդիմադիր ակտիվիստները և փրկարարները հայտարարեցին, որ Գուտա նահանգի Դումա քաղաքում՝ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքում, տասնյակ մարդիկ են մահացել՝ ենթադրաբար քիմիական հարձակման հետևանքով:
Այսպես կոչված Սիրիական քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները, որոնք ավելի հայտնի են որպես Սպիտակ սաղավարտավորներ հայտարարել են, որ թունավոր գազի բալոնները նետել են ուղղաթիռից ապրիլի 7-ի երեկոյան, ինչից հետո մարդիկ սկսել են խեղդվել:
Այս հաղորդումները անմիջապես չհաստատվեցին: Պաշտոնական Դամասկոսն ու Մոսկվան դրանք «շինծու» որակեցին: Սակայն Թրամփը հայտարարել է, որ Ասադի ուժերը խոչընդոտում էին բուժաշխատողների և քիմիական զենքի միջազգային հետաքննիչների մուտքը Դումա:
«Վայրագության տարածքը շրջափակված է սիրիական բանակի կողմից, ինչը այն բացարձակ անհասանելի է դարձնում արտաքին աշխարհի համար», - գրել է Թրամփը:
Զոհերի մասին հակասական տեղեկություններ են ստացվում: Սպիտակ սաղավարտավորները հաղորդում են 40-70 զոհերի մասին: