Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երևան-Դիլիջան մայրուղին


«Իմ քայլը» նախաձեռնության անդամները փակել են Երևան-Դիլիջան մայրուղին, 8-ը ապրիլի, 2018թ․
«Իմ քայլը» նախաձեռնության անդամները փակել են Երևան-Դիլիջան մայրուղին, 8-ը ապրիլի, 2018թ․

«Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները այսօր Ծովագյուղում 10 րոպեով փակեցին Երևան-Դիլիջան մայրուղին: Հրմշտոց տեղի ունեցավ, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Մենք այս քաղաքական պայքարը տանում ենք նաև հանուն ձեր իրավունքների: Մենք հարգանքով ենք վերաբերվում ձեզ և կոչ ենք անում, որ դուք էլ փոխադարձ հարգանքով վերաբերվեք մեզ: Խնդրում եմ ավելորդ մի լարեք իրավիճակը: Մենք 10 րոպե փակում ենք [ճանապարհը]: էս քայլը ձեր դեմ չի ուղղված, էս քայլը ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ», - ասաց Փշինյանը:

Նա հայտարարեց, որ սա նաև պատասխան է ոստիկանների գործողություններին, որոնք երեկ՝ ապրիլի 7-ին Երևանում իրազեկման ակցիայի ժամանակ բերման էին ենթարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստներին:

«Ոչ մի գործողություն անպատասխան չի մնա», - ասաց Փաշինյանը:

«Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության քայլարշավին այսօր միացավ Ազգային ինքնորոշում միավորումը՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ:

«Ողջունում եմ այս նախաձեռնության պատրաստակամությունը՝մինչև վերջ անելու մեզնից կախվածը՝ իրավիճակը փոխելու համար: Բոլոր բանական մարդկանց համար ակնհայտ է, որ վիճակը օրհասական է: Եվ առանցքային խնդրին այն է, ո երկիրը պատկանում է ոչ թե քաղաքացիներին, այլ մի խումբ մարդկանց», - ասաց Հայրիկյանը:

«Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները ծրագրում են ապրիլի 13-ին հասնել Երևանի Ազատության հրապարակ, որտեղ այդ օրը հանրահավաք են անցկացնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG