Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Մեսրոպ Պապիկյանին եւ Նորայր Հայրապետյանին, «Ազատությանը» փոխանցեց կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
Ըստ Սիմոնյանի՝ նրանք արդեն 40 րոպեից ավելի է, ինչ գտնվում են ոստիկանությունում:
«10-11 հոգով տարել են տղաներին իրազեկման ակցիա անելու ժամանակ: Այս պահին ոստիկանությունում է գտնվում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Ես զրուցել եմ ոստիկանության ներկայացուցչի հետ, ով ասել է, որ վարչական իրավախախտման համար տղաներին պատասխանատվության կենթարկեն: Խոստացել են, որ շուտով բաց կթողնեն»,- «Ազատությանը» հաղորդեց Ալեն Սիմոնյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» երկու անդամներն այսօր իրականացնում էին իրազեկման ակցիա՝ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին: