Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում են «Իմ քայլը» քայլերթը և զարգացումները «Ելք»-ում


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարտի 31-ից սկսած «Իմ քայլը» քայլերթին անդրադառնալիս ՀՀԿ-ականները հեգնում են, թե իրենք էլ են ամեն առավոտ 2-3 կիլոմետր քայլում՝ քայլելը լավ է առողջության համար: Հեգնախառն վերլուծությունների պակաս էլ չկա, թե խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը, իհարկե, հենց այնպես չի քայլում՝ նա այդպես պայքարում է նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Նաև նկատում են, որ «Ելք» դաշինքում տարաձայնությունները ավելի են ընդգծվում ամեն օրվա հետ այս քայլերթի մեկնարկից հետո, և Էդմոն Մարուքյանի «Արագ պարտության և երկարատև, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը» հոդվածը մեկնաբաններից մեկը անվանեց «թիկունքից հարված»՝ ոչ միայն պայքարին, այլ նաև հենց «Ելք» դաշինքին:

Այս ամենի մասին է զրույցը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկում» քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ ու վարող Պետրոս Ղազարյանի և քաղտեխնոլոգ, Հանրային ռադիոյի «Ֆեյսբուքյան Հայաստան» հաղորդաշարի հեղինակ ու վարող Կարեն Քոչարյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG