Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով՝ Գագիկ Գևորգյանը, Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանը, Ֆելիքս Փիրումյանն ազատվել են Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոններից:
Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։
Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները։