Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը մոսկովյան համաժողովում անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովում իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրին:

Նա ընդգծել է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ` Հայաստանը համապարփակ փոխգործողության համաձայնագիր է ստորագրել Եվրոպական միության հետ և սրանում որևէ տարիմաստություն չի տեսնում, քանի որ համոզված է, որ բազմակենտրոն աշխարհում հարաբերությունները հենց այսպիսին պետք է լինեն:

«Միակ բանը, որը մեզ թույլ է տվել հասնել այս ամենին, այն է, որ միշտ զերծ ենք մնացել գայթակղությունից. օրինակ` Բրյուսելում չենք ասել այնպիսի մի բան, որն այնտեղ կընդունվեր ծափողջույններով, սակայն ցանկալի չէր լինի, որ լսեն Մոսկվայում, և` հակառակը: Մենք ստանձնել ենք միայն այնպիսի պարտավորություններ, որոնք վճռականորեն տրամադրված ենք եղել կատարելու, և կատարել ենք այն ամենը, ինչ խոստացել ենք», - հայտարարել է Վիգեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG