Ադրբեջանը բողոքի նոտա է հղում Փարիզին՝ ԼՂ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի՝ Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ:
«Ղարաբաղցի պաշտոնյաների այցերը Ֆրանսիա պարբերական են, ինչը հարցականի տակ է դնում Փարիզի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի անաչառությունը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, սպառնալով՝ այսուհետ Ադրբեջանը Ֆրանսիայի հետ հարաբերություններում հանդես կգա փոխադարձության դիրքերից:
Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը երեկ է ժամանել Ֆրանսիա: Ըստ պաշտոնական Ստեփանակերտի, այցի արդյունքով բարեկամության հռչակագիր է ստորագրվել Մարտունի և ֆրանսիական Բուրգ դե Պեաժ քաղաքների միջև: