Մատչելիության հղումներ

Facebook-ը հայտարարում է 278 օգտահաշիվ և էջ փակելու մասին


Facebook ընկերությունը հայտարարում է, որ ջնջել է տասնյակ էջեր, որոնք վերահսկվում էին Ռուսաստանի Ինտերնետ հետազոտությունների գործակալության կողմից:

Այս կազմակերպությանը, հիշեցնենք, Միացյալ Նահանգներում մեղադրանք է առաջադրված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու ջանքերի համար, այն ընդգրկված է անցած ամիս Վաշինգտոնի հրապարակած պատժամիջոցների ցուցակում:

Երեկ տարածած հայտարարությունում Facebook-ը հայտնել է, որ ջնջել է 75 ֆեյսբուքյան օգտահաշիվ, 138 էջ և 65 Instagram-ի օգտահաշիվ: Այդ էջերը ունեին 1 միլիոն հետևորդ Facebook-ում, 500 հազար հետևորդ` Instagram-ում, հիմնականում` Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից և Ադրբեջանից, դրանց բովանդակության 95 տոկոսը ռուսերեն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG