Մատչելիության հղումներ

Կրակոցներ YouTube-ի գլխավոր գրասենյակում․ երեք մարդ վիրավորվել է, հարձակվողը ինքնասպան է եղել


ԱՄՆ - Անվտանգության ուժերը YouTube-ի գրասենյակի մոտ, Սան Բրունո, Կալիֆորնիա, 3-ը ապրիլի, 2018թ․
ԱՄՆ - Անվտանգության ուժերը YouTube-ի գրասենյակի մոտ, Սան Բրունո, Կալիֆորնիա, 3-ը ապրիլի, 2018թ․

YouTube ընկերության գլխամասային գրասենյակում երեկ կրակոցներ են հնչել:

Ոստիկանության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Բրունո քաղաքում գտնվող գրասենյակ մուտք է գործել մի կին և սկսել կրակել: Նա, ըստ ոստիկանության, երեք մարդու վիրավորելուց հետո ինքնասպան է եղել:

Ավելի ուշ հրապարակվեց կասկածյալի ինքնությունը՝ Սան Դիեգոյի բնակչուհի, ծագումով իրանցի 39-ամյա Նասիմ Նաջաֆի Աղդամ: Նրա հայրը՝ Իսմայիլ Աղդամը հայտնել է, որ դուստրը բարկացած էր YouTube-ի վրա, քանի որ ընկերությունը այլևս չէր վճարում կայքում նրա հրապարակած տեսանյութերի համար, փոխանցում են լրատվական գործակալությունները:

Իրավապահները, իրենց հերթին, կարծիք են հայտնել, որ տեղի ունեցածը կարող էր ընտանեկան վեճի հետևանք լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG