Մատչելիության հղումներ

«Բուրգեր Քինգ»-ում պայթյունից տուժածներից մեկը դուրս է գրվել, 8-ամյա աղջկա վիճակը ծանր է, մյուսներինը՝ բավարար


ԱԻՆ աշխատակիցները «Բուգեր Քինգ»-ում, Երևան, 2-ը ապրիլի, 2018թ․
ԱԻՆ աշխատակիցները «Բուգեր Քինգ»-ում, Երևան, 2-ը ապրիլի, 2018թ․

Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկը՝ Իրանի քաղաքացի 24-ամյա Զեյնաբ Հուսեինին, այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով ժամը 7:45 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից ստացած տեղեկությունները, Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար:

ԱԻՆ-ը հիշեցնում է՝ երեկ ժամը 20:44 ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական խորհրդատվության գծով ՀԱԲ հրահանգիչը: Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

Կա 8 տուժած՝ 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը, 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը, 19-ամյա Զարուհի Մելիքյանը, Իրանի քաղաքացիներ 16-ամյա Էրիկ Աշուղյանը և 24-ամյա Զեյնաբ Հուսեինին, Ռուսաստանի քաղաքացիներ 15-ամյա Ալյոնա Ագապովան, 14-ամյա Լիզա Աբրամովան և 15-ամյա Յարոսլավ Լյուբենկոն:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ կայուն ծանր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG