Մատչելիության հղումներ

«Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ


Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» ընկերության արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ըստ Տռուզյանի, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։

Ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել փորձաքննություններ։

«Նախնական վարկածի համաձայն՝ պայթել է գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը։ Պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 8 մարդ, որոնցից մեկի՝ 8-ամյա աղջիկ երեխայի վիճակը գնահատվում է ծանր», - գրել է Տռուզյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG