Ռուսաստանը պատրաստվում է Կասպիական նավատորմիղի նավերն ու անձնակազմը Աստրախանից վերատեղակայել Դաղստանի տարածքում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով, Կասպիական նավատորմիղի հիմնական բազան դառնալու է Մախաչկալայից հարավ գտնվող Կասպիյսկ քաղաքը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով Կասպիսյկում ծառայող սպաների և նավաստիների թիվը կավելանա մի քանի անգամ:
«Կասպիյսկում նաև լայնածավալ շինարարություն է մեկնարկելու, կառուցվելու են բնակելի շենքեր, նոր նավամատույցներ և ռազմանավերի սպասարկման կետեր», - հայտարարել է Շոյգուն:
Կասպիական նավատորմիղի նոր բազան գտնվելու է Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 140 կիլոմետրի վրա: