Մատչելիության հղումներ

Լավրով. Սկրիպալների թունավորումը կարող էր բխել Մեծ Բրիտանիայի շահերից


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Չի բացառվում, որ Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորումը բխում էր Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների և իշխանությունների շահերից, որոնք Brexit-ի հետ կապված հայտնվել են բավական ծանր կացության մեջ», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Սկրիպալների թունավորման հետ Ռուսաստանը որևէ առնչություն չունի: Մենք ճշմարտության բացահայտման ամենաշահագրգիռ կողմն ենք», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշել է Լավրովը այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց:

Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում:

Թեև Ռուսաստանը կտրականապես հերքում է նախկին լրտեսին ու նրա դստերը թունավորելու մեղադրանքները, Մեծ Բրիտանիան, ապա նաև՝ ԱՄՆ-ը և արևմտյան երկու տասնյակից ավելի այլ պետություններ ռուսաստանցի հարյուրավոր դիվանագետների արտաքսեցին, ինչին պաշտոնական Մոսկվան հակադարձեց նույնպիսի քայլով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG