Ադրբեջանական ընդդիմությունն այսօր հանրահավաք է անցկացնում Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտում: Դա միակ վայրն է, որտեղ Բաքվի քաղաքապետարանը ընդդիմադիրներին թույլատրել է բողոքի ակցիա անկցացնել:
Հանրահավաքի կազմակերպիչներն են «Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը» և «Մուսավաթ» կուսակցությունը: Քաղաքական այս ուժերը կոչ են անում իրենց կողմնակիցներին՝ բոյկոտել ապրիլի 11-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները, նշելով, որ դրանք ձևական բնույթ են կրում, և քվեարկության արդյունքները կանխորոշված են:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ընդդիմության բողոքի գործողությանը մի քանի հազար մարդ է մասնակցել: