ՀՀ պաշտպանության նախարարությունը 2018-2024 թվականներին խաղաղ բանակցությունների միջոցով արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորման հավանականությունը գնահատում է ցածր, քանի որ Ադրբեջանը շարունակելու է «Ակտիվ սահմանի» քաղաքականությունը:
Այս կանխատեսումը տեղ է գտել ՀՀ զինված ուժերի 2018-24 թթ. արդիականացման ծրագրում, որի այս և մի շարք այլ դրույթներն են քննարկում «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այսօրվա թողարկման հյուրերը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում