Մատչելիության հղումներ

Վրաստանը ևս ռուս դիվանագետ է արտաքսում


Թբիլիսի, արխիվ
Թբիլիսի, արխիվ

Հետևելով տասնյակ արևմտյան երկրների օրինակին՝ Վրաստանն այսօր հայտարարել է մեկ ռուս դիվանագետի արտաքսելու մասին: «Արտգործնախարարությունը կիսում է Միացյալ Թագավորության ու միջազգային հանրության դիրքորոշումը Սկրիպալների թունավորման հարցում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, ըստ որի՝ ռուս դիվանագետին մեկ շաբաթ ժամանակ է տրվում Վրաստանի տարածքը լքելու համար:

Ավելի վաղ ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում էին կայացրել ավելի քան երկու տասնյակ երկրներ՝ ռուս նախկին լրտես Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար մեղադրելով Ռուսաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG