Մատչելիության հղումներ

Հասան Ռոհանին Բաքվում աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը


Իրանի և Ադրբեջանի նախագահները, արխիվ
Իրանի և Ադրբեջանի նախագահները, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բաքվում աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և հույս հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո երկկողմ կապերն էլ ավելի կամրապնդվեն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ Բաքուն Թեհրանի հետ մշտական խորհրդակցություններ է անցկացնում անվտանգության ոլորտում:

Երկօրյա բանակցություններից հետո Ադրբեջանի և Իրանի առաջնորդները մի շարք համաձայնագրեր են ստորագրել, այդ թվում՝ «Ռեշտ-Աստարա» երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը թույլ կտա միավորել Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի երկաթուղային ճանապարհները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG