Մատչելիության հղումներ

Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիր Մալալան 6 տարի արտերկրում ապրելուց հետո առաջին անգամ ժամանել է Պակիստան


Մալալա Յուսաֆզայի, արխիվ
Մալալա Յուսաֆզայի, արխիվ

Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիր Մալալա Յուսաֆզային 6 տարի արտերկրում ապրելուց հետո այսօր առաջին անգամ ժամանել է Պակիստան:

Այստեղ նա պատրաստվում է մնալ մինչև ապրիլի 2-ը և հանդիպել վարչապետ Շահիդ Խաքան Աբասի հետ:

20-ամյա Մալալան, ով ժամանակին հրաշքով է փրկվել թալիբների հարձակումներից, երկրի ղեկավարության հետ քննարկելու է կրթության ցածր որակի խնդիրները:

Անվտանգության նկատառումներից ելնելով Մալալայի այցը Պակիստան գաղտնի էր պահվում։

Հիշեցնենք՝ Յուսաֆզայը գործունեություն է ծավալում երեխաների կրթության բնագավառում, Սատիրաթհին՝ երեխաների իրավունքների պաշտպանության: Նա շարունակել է պաշտպանել Պակիստանում աղջիկների կրթության իրավունքը նույնիսկ 2012 թվականին «Թալիբան» խմբավորման զինյալների կրակոցից գլխից վիրավորվելուց հետո:

Բժշկական աջակցություն Մալալան ստացել է Անգիլայում, որտեղ էլ մինչև օրս ապրում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG