Մատչելիության հղումներ

Սկրիպալներն ամենայն հավանականությամբ թունավորվել են տանը. Բրիտանիայի ոստիկանություն


Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյա Սկրիպալը, արխիվ
Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյա Սկրիպալը, արխիվ

Ըստ բրիտանացի ոստիկանների, նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրն ամենայն հավանականությամբ թունավորվել են տանը։

Ոստիկանությունն այժմ հետաքննոթյուն է իրականացնում Սկրիպալների տան շրջակայքում: Ըստ ոստիկանության հաղորդագրության, նյարդապարալիտիկ նյութի ամենաբարձր կոնցենտրացիան այստեղ է հայտնաբերվել:

Ոստիկանությունն ավելի վաղ նաև հետաքննություն է իրականացրել անգլիական Սոլսբերի քաղաքի մոտակայքում, քաղաքի ռեստորաններում, գերեզամանատներում, փաբերում:

66-ամա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը մարտի 4-ին հայտնաբերվել են Սոլսբերիում պարտեզի նստարանին՝ անգիտակից վիճակում:

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին է մեղադրել նրանց թունավորման համար: Մարտի 14-ին նա այդ միջադեպը որակել է «Ռուսաստանի կողմից Բրիտանիայի նկատմամբ ուժի ապօրինի գործադրում»։ Կրեմլն ապացույցներ է պահանջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG