Մամուլն այսօր գրում է Երևանում Լյուքսեմբուրգի արտգործնախարարի արած հայտարարությունների մասին: Լրատվամիջոցներն անդրադառնում են տարեսկզբին Ստեփանակերտում տեղի ունեցած դեպքին, որի մասին օրերս բարձրաձայնեց Երևանի բնակչուհի Ասյա Խաչատրյանը․ նրա խոսքով՝ Ստեփանակերտի ոստիկանները իրեն հետապնդել են արտաքին տեսքի պատճառով: