Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին


Այսօրվա դատական նիստի ընթացքում ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ պնդելով, որ նա կողմնակալ մոտեցում է ցուցաբերում քրեական գործին։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն իր հերթին անհիմն համարեց Ղուկասյանի փաստարկներն ու դատարանին հորդորեց մերժել միջնորդությունը։ Միջնորդության քննության համար դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ և միայն երեք ժամ անց՝ աշխատանքային օրվա ավարտին հրապարակեց որոշումը՝ մերժելով ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը։

Դատական այս փուլում պետք է հարցաքննվեին գործով տուժող ճանաչված անձինք, սակայն այսօր ևս հերթը նրանց չհասավ։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Ըստ մեղադրանքի՝ ընդդիմադիր գործիչը 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերին», զինվել և խմբի անդամների հետ շարունակել պահել պատանդներին։

Այսօրվա նիստի ընթացքում Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հորդորեց դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացել, քանի որ նա արդար քննություն չի իրականացնում է և անաչառ չի գործում։

Նշենք, որ անցյալ դատական նիստին ևս Ղուկասյանի փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Վարդան Գրիգորյանին՝ պնդելով, որ նա հաշվեհարդար է իրականացնում իր պաշտպանյալի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG