Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում են փողոցային պայքարի հարցերը


«Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում՝ ինչքան մոտենում է ապրիլի 9-ը, այնքան Ազատության հրապարակում պակասում է միտինգավորների թիվը», - արձանագրում է 1in.am-ի վերլուծաբանը՝ համադրելով․ - «Հանուն Հայաստան պետության» ճակատի առաջին հանրահավաքին եկել էր 300 մարդ, երկրորդին՝ 200, մարտի 23-ին՝ ավելի քիչ»:

«Սա առնվազն խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը բացարձակ անտարբեր է նույնիսկ աղմկահարույց դատավարությունների հանդեպ», - նշում է նա՝ հավելելով․ - «Բայց ինչքան պակասում է մարդկանց թիվը, այնքան ավելի ագրեսիվ ու հավակնոտ են դառնում հռետորների ելույթները»:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերն են փողոցային պայքարի մասին ազդարարած երկու ուժերի ներկայացուցիչներ՝ Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG