Մատչելիության հղումներ

Ավստրալիան ևս ռուսաստանցի դիվանագետների է արտաքսում


Ավստրալիայի ԱԳ նախարար Մալքոլմ Թըրնբուլ, արխիվ
Ավստրալիայի ԱԳ նախարար Մալքոլմ Թըրնբուլ, արխիվ

Ավստրալիայի կառավարությունն այսօր հայտարարել է, որ առաջիկա օրերին արտաքսելու է երկրում հավատարմագրված ռուսաստանցի երկու դիվանագետների: Այդ մասին ասել է Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլը:

Նրա խոսքով, ավստրալական կառավարությունն այս քայլին է դիմում` Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման շուրջ ծագած սկանդալում համերաշխություն հայտնելով Մեծ Բրիտանիայի, ՄիացյալՆահանգների և եվրոպական մի շարք պետությունների հետ:

«Արտաքսման ենթակա դիվանագետները իրականում ռուսաստանյան հետախուզության աշխատակիցներ են», - նշել է Ավստրալիայի վարչապետը:

Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում:

Մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին անգիտակից վիճակում հայտնաբերված 66-ամյա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ 33-ամյա Յուլիան «ծայրահեղ, բայց կայուն վիճակում» գտնվում են հիվանդանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG