ԱՄՆ-ի իշխանությունները երկրից արտաքսում են 60 ռուսաստանցի դիվանագետների, ինչպես նաև որոշում է կայացվել փակել Սիեթլում ռուսական գլխավոր հյուպատոսությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։
Խոսքը դեսպանատան 48 աշխատակիցների և Նյու Յորքում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության 12 անդամների մասին է։ Որոշման համաձայն, նրանք մեկ շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։
Եվրոպական մի շարք երկրներ նույնպես ռուսաստանցի դիվանագետներ են արտաքսել իրենց երկրներից՝ կապված Մեծ Բրիտանիայում ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ։