Մատչելիության հղումներ

Բալթյան երկրներում Ռուսաստանի դեսպանները կանչվել են արտգործնախարարություններ


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում

Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Ռուսաստանի դեսպանները կանչվել են այդ երկրների արտգործնախարարություններ։ Այդ մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Դեսպաններին արտգործնախարարություն կանչելու պատճառը, ինչպես նշում է գործակալությունը, չի հաղորդվում։

Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման կապակցությամբ անցյալ շաբաթ Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների առաջնորդները որոշել են ​խորհրդակցության նպատակով Մոսկվայից ետ կանչել Ռուսաստանում ԵՄ-ի դեսպան Մարկուս Էդերերային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG