48 մարդ, այդ թվում՝ 9 երեխա է զոհվել, 16 հոգի անհետ կորած են համարվում, ևս 45-ը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ երեկ Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առևտրային կենտրոններից մեկում բռնկված հրդեհի պատճառով:
Չի բացառվում, որ զոհերի քանակը կարող է աճել:
Այս պահի դրությամբ հայտնի չէ հրդեհի պատճառը, իրավապահ մարմինները միայն տեղեկացրել են, որ հրդեհը սկսվել է առևտրային կենտրոնի կինոթատրոնում, փլվել է կինոթատրոնի տանիքը:
Ռուսաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: