Երեկ Միացյալ Նահանգների ավելի քան 800 քաղաքներում և ավաններում տեղի են ունեցել ցույցեր հրազենի առավել խիստ հսկողության պահանջով:
Մայրաքաղաք Վաշինգտոնում ցույցին մասնակցել է մոտ 800 հազար մարդ: Ցույցերը տեղի են ունեցել «Երթ՝ հանուն մեր կյանքի» կարգախոսի ներքո:
Ակցիաներն անցկացվել են ի հիշատակ փետրվարի 14-ին Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ ավանում 19-ամյա զինյալի կողմից սպանված 17 աշակերտների:
Վաշինգտոնում ցուցարարները պարզել են պաստառներ «Դասագրքեր փամփուշտների փոխարեն» գրությամբ: