Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցներն, իհարկե, բացասական ազդեցություն են գործում, սակայն եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների հարցում որոշիչ դերակատարություն չունեն:
Պեսկովը վստահեցրել է, որ ինտեգրման գործընթացներում նկատելի է դրական մեծ դինամիկա: Նրա փոխանցմամբ՝ նախագահ Պուտինը մեծ ուշադրություն է հատկացնում այդ խնդրին և այն համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթություն:
«Նախագահը նախկին խորհրդային տարածքում ինտեգրման գործընթացների հետագա խորացման վճռական կողմնակից է», - հայտարարել է Կրեմլի խոսնակը: