Մատչելիության հղումներ

Բրյուսելում կհանդիպեն Սերբիայի և Կոսովոյի նախագահները


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ (աջից) և Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչի, Բրյուսել, 31-ը օգոստոսի, 2018թ․
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ (աջից) և Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչի, Բրյուսել, 31-ը օգոստոսի, 2018թ․

Այսօր Բրյուսելում նախատեսված է Սերբիայի և Կոսովոյի նախագահներ Ալեքսանդր Վուչիչի և Հաշիմ Թաչիի հանդիպումը:

Կողմերը Եվրամիության միջնորդությամբ փորձում են բարելավել հարաբերությունները: Բրյուսելը հայտարարել է, որ դա է Եվրոպական միությանը Սերբիայի և Կոսովոյի անդամակցության նախապայմանը:

Բանակցությունները նախագահելու է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:

Կոսովոն Սերբիայից անկախություն է հռչակել 2008 թվականին: 1998-99 թվականներին տեղի են ունեցել արյունալի բախումներ, որոնց հաջորդել է ՆԱՏՕ-ի կողմից Սերբիայի 78-օրյա ռմբահարումը: Դրա նպատակն էր ստիպել սերբերին դադարեցնել Կոսովոյի ալբանացիներին բռնաճնշումների ենթարկելու և երկրամասի տարածքից արտաքսելու քաղաքականությունը:

Ավելի քան 115 երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, սակայն Սերբիան և սերբերի աջակից Ռուսաստանը հրաժարվում են դրանից:

Կոսովոյի ղեկավարությունը հավաստիացնում է, որ պատրաստ է ապահովել Կոսովոյում բնակվող սերբական փոքրամասնության իրավունքները:

Թաչիին Բրյուսելում հանդիպելուց առաջ Վուչիչը Նյու Յորքում զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Թաչին այդ ընթացքում Վաշինգտոնում բանակցել է ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վես Միթչելի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG