Մատչելիության հղումներ

Facebook-ը հավելյալ քայլեր կձեռնարկի՝ ամրապնդելու անձնական տվյալների անվտանգությունը


Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ, արխիվ
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ, արխիվ

Facebook խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընդունել է, ընկերությունը որոշ սխալներ է թույլ տվել, որոնց հետևանքով միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ հայտնվել են քաղտեխնոլոգների ձեռքում:

«Մենք պատասխանատու ենք ձեր տվյալների պաշտպանության համար և եթե դա չենք անում, ուրեմն՝ արժանի չենք ձեզ ծառայել», - հայտարարել է նա՝ խոստանալով հավելյալ քայլեր ձեռնարկել օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը ամրապնդելու համար:

Շաբաթասկզբին պարզ դարձավ, որ քաղաքական խորհրդատվությամբ զբաղվող Cambridge Analytica ընկերությունը Facebook-ի միջոցով հատուկ հավելված է շրջանառության մեջ դրել և շուրջ 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ հավաքագրել՝ առանց նրանց իմացության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG