«Եթե Մեծ Բրիտանիան շարունակի Ռուսաստանի դեմ ուղղված գործողություններ իրականացնել, ապա Մոսկվան ստիպված կլինի հակաքայլերի դիմել», - Տոկիո կատարած այցի շրջանակներում այսօր հայտարարել է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո Լոնդոնի և Մոսկվայի հարաբերություններում ծագած ճգնաժամի թեմային:
«Ընդհանուր առմամբ կասկած չկա, որ ներկայիս բրիտանական ղեկավարությունը գիտակցաբար գնում է ռուս-բրիտանական հարաբերությունների խաթարմանը: Եթե այդ քաղաքականությունը շարունակվի նոր հակառուսական քայլերի տեսքով, ապա պետք է հաշվի առնենք, որ փոխադարձության սկզբունքը դեռ որևէ մեկը չեղյալ չի հայտարարել», - հավելել է Լավրովը: