Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփն առաջիկա օրերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը և ԱՄՆ պետդեպարտամենտին կհանձնարարեն զբաղվել երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման աշխատանքներով:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` նշելով, որ նախագահները նման համաձայնություն են ձեռք բերել երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում: